Մենյու

Բարի գալուստ

Բնափայտի մթերման
կառավարման էլեկտրոնային
համակարգ

SOFTWOOD

Նպատակը

Հայաստանում անտառների կառավորման բացառիկ իրավունք է վերապահված Բնապահպանության Նախարարությանը իր ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների միջոցով։ Իրենց իրավասությունների շրջանում ՊՈԱԿ-ները կատարում եմ թե պահպանության ֆունկցիան և թե հաշվառումը, մթերումները։ Ներկայումս որոշ անտառտնտեսություններում մթերման աշխատանքներ են իրականացնում նաև մասնավոր ընկերություններ՝ սակայն կրկին վերահսկվում ՊՈԱԿ-ների կողմից։ Վստահորեն կարելի է ասել, որ հասունացել է պահը համակարգային մոտեցում ցուցաբերել տնտեսության սահմաններում իրականացվող գործընթացին՝ ստեղծել տվյալների համապարփակ շտեմարաններ։ Գործիքի նպատակն է բնափայտի մթերման շղթան դարձնել առավելագույնս թափանցիկ և կառավարելի։ Այն միտված է կանոնակարգելու նաև պահանջվող փաստաթղթաշրջանառությունը։ Կարևորագույն ֆունկցիան այն է, որ իրար են փոխկապակցված բնափայտի մթերման երեք հիմնական փուլերը առաձին ծառերի և հատատեղերի մակարդակով։ Փուլ-առ-փուլ ծավալի փոխադրման սկզբունքը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել կորուստները, իսկ ազդանշանային համակարգը՝ նվազեցնել ստվերային մթերումները։ Ամփոփագրերերի միջոցով կարելի է ստեղծել տվյալների էլէկտրոնային շտեմարաններ ըստ համապատասխան չափանիշների նաև դուրս բերել դրանք թղթային տարբերակով։

1095
Մուտքագրված ծառեր
1095
Հասանելի ծառեր
0
Բացթողված ծառեր
49
Հատատեղեր

SOFTWOOD

Հիմնական բաժինները

Հատատեղի սահմանում

«Հատատեղի սահմանում» բաժինը գերազանցապես հիմնված է տաքսացիոն տվյալների վրա, լրացվում է գրասենյակում։ Այն տալիս է հինական նկարագիր հատատեղի վերաբերյալ, այդ թվում թույլատրելիության սահմանները։ Արդյունքում կարելի է ստանալ հատատեղի անձնագիր, որն ավտոմատ լրացվում է ծառերի հաշվառմանը զուգահեռ։

Ծառերի հաշվառում

«Ծառերի հաշվառում» բաժնում յուրաքանչյուր կնքված ծառի մասին տեղեկություն տեղադրելով պատրաստվում է հաշվեգնահատման աղյուսակ յուրաքանչյուր հատատեղի համար առանձին։

Բացթողում

«Բացթողում» բաժինը լրացվում է դարսակույտը բարձելու պահին՝ անտառապահի վերջնական ստուգման արդյունքում։ Բաժնի հիմնական նշանակությունն է ապահովել դուրսբերվող խմբաքանակների հաշվառումն ըստ անտառահատման տոմսի։

Վիճակագրություն

«Վիճակագրության» հիման վրա հնարավոր է տեսնել հիմնական աշխատանքների կումուլատիվ պատկերը որոշակի ժամանակային հատվածում։

SOFTWOOD

Հետադարձ կապ

Ուղարկել նամակ

Sending...
Something went wrong. Please try again.
Your message was sent, thank you!

Կոնտակտային ինֆորմացիա

Հասցե

Վրացական 16,
Արաբկիր, Երևան
0051 Հայաստան

Էլեկտրոնային հասցե

josh.alecyan@gmail.com
info@aist.global

Հեռախոս

+374 44 477 577
+374 98 480 480